Անկարան շարունակում է սպառնալ Սիրիային տարբեր պատժամիջոցներով F-4 կործանիչի ոչնչացման համար, հայտնում է MIGNews-ը:
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինջը միջադեպն անվանել է «վերին աստիճանի թշնամական գործողություն» և զգուշացրել է Սիրիային էլեկտրամատակարարման ցանցից անջատելու մասին:
«Մինչ օրս մենք շարունակում էինք էլեկտրականություն մատակարարել, որպեսզի մարդիկ չտուժեն…Մենք դա կանենք ևս 1-2 օր, իսկ հետո կորոշենք, շարունակել, թե ոչ», ասել է թուրք փոխվարչապետը:





