AM
28 Հունիս 2012 - 07:29 AMT

ԿԳՆ–ը հայտարարում է Չեխիայում կազմակերպվելիք մանկական միջազգային ցուցահանդեսի մասնկացության հայտերի ընդունման մասին

2013 թ. մայիսի 30-ից հոկտեմբերի 31-ը Չեխիայի Հանրապետության Լիդիցե քաղաքում կազմակերպվելու է կերպարվեստի 41-րդ մանկական միջազգային ցուցահանդեսը:

Կրթության և գիտության նախարարության հաղորդմամբ, ցուցահանդեսը նվիրված է լինելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի 10-ամյա հոբելյանին: Թեմաները կարող են առնչվել ազգային տարազի, արհեստների, գյուղական պարերի և հարսանիքների, առասպելների և ավանդույթների հետ: Մրցույթին կարող են մասնակցել 4-ից 16 տարեկան երեխաներ և ներկայացնել աշխատանքներ նկարչության, փորագրության, լուսանկարչության, կերամիկայի և համակցված տեխնիկայի բնագավառներում:

Հայտերի և աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը 2013 թ. մարտի 15-ն է: