AM
28 Հունիս 2012 - 09:52 AMT

Հուլիսի 1–ից հին նմուշի վարորդական վկայականով մեքենատերերը կտուգանվեն

Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործողության ժամկետի նշում չունեցող (հին նմուշի) վարորդական վկայականների գործողության ժամկետն ավարտվում է 2012 թվականի հունիսի 30- ին, որից հետո այդ վկայականներով տրանսպորտային միջոց վարելը կառաջացնի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված վարչական պատասխանատվություն` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով տուգանք:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումներում 2012 թվականի հունիսի 30-ից հետո ևս կշարունակվի գործողության ժամկետի նշում չունեցող (հին նմուշի) վարորդական վկայականների փոխանակման գործընթացը` առանց որևէ տուգանքի նշանակման»,– Ճանապարհային ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։