Հինգշաբթի Բաղդադում մի քանի պայթյուն է տեղի ունեցել, որոնք 8 մարդու կյանք են խլել, շուրջ 40-ը վիրավորվել է, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Ըստ իրավապահների, պայթուցիկ սարքերից մեկը գտնվում էր ավտոմեքենայի մեջ: Վերջին մի քանի շաբաթում ահաբեկչական խմբավորումները ահաբեկչական գործողությունների մի ամբողջ շարք են կատարել, ուղղված, հիմնականում Իրաքի շիաների դեմ:
Ամսվա սկզբից զոհերի թիվը հասել է 130-ի:





