AM
28 Հունիս 2012 - 12:24 AMT

Չինաստանում հորդառատ անձրևներից 2,5 մլն մարդ է տուժել, կան զոհեր

Հորդառատ անձրևների պատճառով առաջացած հեղեղումներից 2,5 մլն մարդ է տուժել:

Հեղեղման վնասն առավել զգալի է հարավում, Գուանսի-Չժուան ինքնավար շրջանում:

Հեղեղումներից վնասվել է 148 հազար հա գյուղատնտեսական հողատարածքներ, ավերվել է 2590 տուն: Գուանսի-Չժուան ինքնավար շրջանում տարերքը 10 մարդու կյանք է խլել: