Եգիպտոսի նավթի նախկին նախարար Սամեհ Ֆահմին ու խոշոր գործարար Հուսեյն Սալեմը այսօր դատապարտվել են 15 տարվա ազատազրկման Իսրայել գազ արտահանելու համար:
Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, Կահիրեի քրեական դատարանը մեղադրյալներին մեղավոր է ճանաչել Իսրայելի հետ գազային պայմանագիր կնքելիս գործարքի մեջ մտնելու համար, որի արդյունքում Եգիպտոսի գանձարանը միլիոնավոր դոլարների վնաս է կրել:
Ըստ քննության, եգիպտական գազը Իսրայելին է վաճառվել ցածր գներով Հուսեյն Սալեմին պատկանող ընկերության միջոցով:
Պաշտոնանկ նախագահ Մուբարքաի մերձավորներից մեկը լինելով՝ գործարար Հուսեյն Սալեմին հեղափոխությունից հետո փախավ երկրից և այս ամբողջ ընթացքում գտնվում էր Իսպանիայում: Եգիպտոսում նրա դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել:
Իսպանիայում նա ձերբակալվեց անցյալ տարվա ամռանը: Այս ամիսներին Կահիրեն բանակցում էր Մադրիդի հետ Սալեմի էքստրադիցիայի մասին, արդյունքում Իսպանիան վերադարձրեց նրան հայրենիք:





