AM
29 Հունիս 2012 - 05:29 AMT

«Ժողովուրդ». Գյումրու մանկավարժական ինստիտուտում «լվացած փողեր» են փնտրում

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ իրեն մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` Գյումրու մանկավարժական ինստիտուտում տևական ժամանակ է` լայնամասշտաբ ստուգումներ են իրականացվում: Ըստ թերթի, չի բացառվում, որ իշխանություններն այս հաստատությունում էլ, ինչպես «Սիվիլիթասում», կփորձեն «լվացած փողեր» փնտրել:

«Հարկ է նշել, որ ԲՈՒՀ-ի ռեկտորը ԲՀԿ ներկայացուցիչ Վարդևան Գրիգորյանն է, և ինչպես իր կուսակիցները, նա էլ վերջերս թեև զգուշավոր, բայց ընդդիմադիր կեցվածք է դրսևորում»,-նշված է թերթում:

ԲՈՒՀ-ի պրոռեկտոր Սամվել Ալեքսանյանը հաստատել է ֆինանսական ստուգումների մասին լուրը, բայց չի պատասխանել, արդյո՞ք դրանք շարունակվում են, թե՞ ոչ:

Թերթը հիշեցնում է, որ Վարդևան Գրիգորյանը կարող է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններում: