AM
29 Հունիս 2012 - 10:53 AMT

Իրանը կոչ է անում Սիրիային ու Թուրքիային վերահսկել իրավիճակն ու զուսպ լինել

Իրանը կոչ է անում Սիրիային ու Թուրքիային վերահսկել իրավիճակն ու զուսպ լինել, հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Ռամին Մեհմանփարասթը, հայտնում է Fars.գործակալությունը:

Մեհմանփարասթը նշել է, որ Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել Թուրքիային ու Սիրիային թուլացնել լարվածությունն ու համագործակցել:

«Սիրիան պայքարում է սիոնիստական ռեժիմի դեմ: Դրա համար էլ Իսրայելի շահերը պաշտպանող շատ երկրներ դեմ են նրան»,-ասել է Մեհմանփարասթը:

Նա նշել է, որ Իրանը փորձում է համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ և կոչ է արել արտաքին ուժերին չմիջամտել հակամարտությանն ու լարվածություն չհրահրել տարածաշրջանում: