AM
29 Հունիս 2012 - 10:02 AMT

Թեհրանը հայտարարել է, որ ձերբակալվել են «պարսիկ գիտնականների սպանության համար մեղավոր բոլոր հանցավոր տարրերը»

Լայնածավալ, տևական օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում, որ իրականացրել է Իրանի հետախուզության նախարարությունը երկրի այլ իրավապահ կառույցների հետ միասին, հայտնաբերվել ու ձերբակալվել են Իրանի միջուկային գիտնականների դեմ ուղղված ահաբեկչական գործողությունների բոլոր հանցավոր տարրերը, հայտնում է IRNA գործակալությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ այդ անձինք կապված են Իսրայելի, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների հետ: