AM
29 Հունիս 2012 - 16:13 AMT

Իրավապահները Դամասկոսի մերձակա շրջանների գնդակոծություններ են արձանագրում

Վերջին երկու օրվա ընթացքում տասնյակ մարդիկ զոհ են գնացել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում ընդդիմադիր ուժերի բանակի հրետանային գնդակոծությանը:

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, այդ մասին ուրբաթ օրը հաղորդել են Տեղական համակարգման կոմիտեների և Սիրիայի Մարդու իրավունքների դիտորդական խորհրդի ներկայացուցիչները: Ընդդիմադիրների խոսքով` նախօրեին առնվազն 40 մարդ է սպանվել:

Ուրբաթ առավոտյան զոհվել է ևս երկու սիրիացի: