Նախօրեին «Անսար էդ Դինա» խմբավորման ծայրահեղական իսլամիստները հարձակվել են Մալիի հյուսիսում գտվող Տիմբուկտու քաղաքի մահմեդական սրբերի պատմական համալիրների վրա ու շարունակել են ավերածությունները:
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով ֆրանսիական Le Monde թերթի ինտերնետ կայքին: Նախօրեին քանդվել է առնվազն 3 դամբարան:
Հինգշաբթի օրը Տիմբուկտու քաղաքը Մալիի կառավարության կոչով ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտնագված պատմական օբյեկտների ցանկում:





