Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն ափսոսում է, որ փոխանցել է իշխանությունը Միխայիլ Սահակաշվիլիին: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, համապատասխան հայտարարությունը նա արել է «Ասավալ դասավալի» թերթին տված հարցազրույցում:
Ըստ Շևարդնաձեի, «նրա ամենամեծ մեղքը ժողովրդի և երկրի առջև այն է, որ նա իշխանությունը փոխանցեց Սահակաշվիլիին»:
«Այն ժամանակ ես այլընտրանք չունեի, սակայն ես պատրաստ եմ հազար անգամ ապաշխարհել և ներողություն խնդրել:
Ես խոստովանում եմ իմ մեղքը և ներողություն եմ խնդրում ժողովրդից»,-ասել է Վրաստանի նախկին նախագահը:





