Իսրայելի պաշտպանության բանակի՝ ՑԱԽԱԼ-ի, ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հյուսիսային հատվածին, հայտնում է MIGNews-ը:
Ըստ ՑԱԽԱԼ-ի մամլո ծառայության, «նպատակակետը պաղեստինցի ահաբեկիչներն էին, որոնք մտադիր էին հրթիռակոծել Իսրայելի տարածքը»:
Զինվորականները հայտնել են, որ նպատակակետը ոչնչացված է:
«Բանակը չի հանդուրժի Իսրայելի տարածքի հրթիռակոծությունը»,-ասվում է հայտարարության մեջ:





