Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) կսատարի ցանկացած միջոցների, որոնք կնպաստեն բռնության դադարեցմանը Սիրիայում, երկուշաբթի հայտարարել է ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ էլ Արաբին Սիրիայի ընդդիմադիր ուժերի խորհրդաժողովի բացմանը, որն իր աշխատանքն է սկսել Կահիրեում:
«ԱՊԼ-ն կողմ է ցանկացած միջոցների, որոնք կնպաստեն բռնության դադարեցմանը Սիրիայում»,-ասել է Նաբիլ էլ Արաբին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հանդիպումը կշարունակվի նաև վաղը, այն անցնում է ԱՊԼ նախաձեռնությամբ: Խորհրդաժողովին կմասնակցեն շուրջ 250 ներկայացուցիչներ:
Ավելի վաղ, ներքին զինյալ ընդդիմության ներկայացուցիչները հայտարարեցին, որ մտադիր են բոյկոտել խորհրդաժողովը:
Խորհրդաժողովը կանցնի փակ դռների ետևում, բացառությամբ բացման և փակման նիստերի:





