«Եվրասիական միությունը ստեղծվում է Արևմուտքում ԵՄ և Արևելքում ասիական տնտեսությունների հետ ինտեգրման համար: Նման կարծիք է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ելույթ ունենալով Անկախության օրվան նվիրված հանդիսավոր նիստին;
«Աշխարհագրությունն ինքն է թելադրում մեզ կապող օղակ դառնալ Եվրամիության և մյուս տնտեսական բևեռի՝ Արևելքի միջև, որտեղ երկու հսկայական երկիր կա՝ Չինաստանն ու Ճապոնիան»,-ասել է նա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
«Այն ստեղծվում է ոչ թե որպես հին կայսրությունների նոր խմբագրություն, այլ որպես 21-րդ դարի ինտեգրացիոն միավորում»,-ասել է Բելառուսի նախագահը:





