ԱՄՆ-ն ու Պակիստանը պայմանագիր կկնքեն Կարաչիից ՆԱՏՕ-ի զորքերի համար ճանապարհ բացելու համար: Այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին Պակիստանում:
Ըստ աղբյուրի, որը ցանկացել է անհայտ մնալ, «երկու կողմերը արդեն համաձայնության են հասել պայմանագրի հիմնական կետերի վերաբերյալ:
Համաձայնագրի եզրափակիչ մանրամասները կքննարկվեն 2012թ. հուլիսի 3-ին Իսլամաբադում:
Երկու երկրների փոխհարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Պակիստանը 2011թ. նոյեմբերին փակեց ճանապարհները, երբ ամերիկացիները սխալմամբ 20 պակիստանցի զինվորների սպանեցին Աֆղանստանի հետ սահմանին, հայտնում է ՌԲԿ-ն:–





