AM
3 Հուլիս 2012 - 07:42 AMT

Դեննի Բոյլը «պատմական շքերթ» կկազմակերպի Օլիմպիական խաղերի բացմանը

Հայտնի բրիտանացի ռեժիսոր Դեննի Բոյլը որոշել է համատեղել Բրիտանիայի կյանքից վերցված տեսարանները Միացյալ Թագավորության պատմական դրվագների հետ հուլիսի 27-ին կայանալիք Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ:

«Պատմական շքերթի» ժամանակ հանդիսատեսը կտեսնի Կարիբյան ծովի ավազանից 1948թ. արտագաղթի առաջին խոշոր ալիքին նվիրված էպիզոդներ, կանանց իրավունքների համար պայքարի մասին պատմող դրվագներ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Բազմաբնույթ շոուն ամենևին էլ պարզամիտ չի լինի, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք: Մենք փորձում ենք մեզ դրսևորել լավագույնս, սակայն չենք վախենում անդրադառնալ նաև մեր պատմության բարդ պահերին»,-ասել է Բոյլը:

Շոուն կարժենա 42 մլն դոլար, այն կտևի 3 ժամ: