AM
3 Հուլիս 2012 - 10:22 AMT

ՄԱԿ-ը հորդորում է հզորացնել դիտորդական առաքելությունը Սիրիայում

ՄԱԿ Մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Նավի Պիլայը կոչ է արել հզորացնել դիտորդական առաքելությունը Սիրիայում, հայտնում է Associated Press-ը: Ըստ Պիլայի, դիտորդների դերը Սիրիայում «չափազանց կարևոր է»:

Նա կողմ է դիտորդների առաքելության գործունեության վերսկսմանը Սիրիայում, որը կասեցվեց հունիսին վտանգավոր իրավիճակի պատճառով:

Նավի Պիլայը նշել է, որ հարկավոր է կասեցնել զենքի առաքումը ինչպես «Ասադի զորքերին, այնպես էլ ընդդիմությանը», հայտնում է ՌԲԿ-ն: