AM
3 Հուլիս 2012 - 06:34 AMT

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանն իր ծննդյան տոնը նեղ շրջանակում է նշել

«Ժողովուրդ»-ը գրում է, որ հունիսի 30-ին Սերժ Սարգսյանը դարձավ 58 տարեկան: Թերթը նշում է, որ ըստ իշխանական տեղեկությունների` նա իր ծննդյան օրը չի նշել, քանի որ նախօրդ օրը մահացել է «Հարսնաքար»-ում դաժան ծեծի ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավետյանը: Նշվում էր, որ միայն այդ պատճառով Ս. Սարգսյանը հրաժարվել է շքեղ միջոցառում անցկացնել: Ս. Սարգսյանը, այնուամենայնիվ, փոքրիկ, համեստ միջոցառում է անցկացրել կառավարական իր ամառանոցում մտերիմ շրջապատի հետ: Այնտեղ են եղել հայտնի գործարար, Սարգսյանի հետ քավորսանիկական կապեր ունեցող Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշ Բարսեղը), ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը և այլք: Ներկաները շնորհավորել են Սարգսյանին ու հեռացել: