AM
3 Հուլիս 2012 - 08:36 AMT

Իրանը կշարունակի պայքարել միջուկային էներգիայի օգտագործման իր իրավունքի համար

Թեհրանը ցանկանում է, որ միջուկային ծրագրի գծով բանակցությունները բխեն բոլոր կողմերի շահերից, իրանական ԻՍՆԱ գործակալությունը մեջբերում է երկրի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհիի խոսքերը:

Նա նաև ասել է, որ «Իրանը կշարունակի պայքարել միջուկային էներգիայի օգտագործման իր իրավունքի համար»:

Հուլիսի 3-ին տեղի կունենա Իրանի տեխնիկական փորձագետների հանդիպումը միջազգային «վեցնյակի» միջնորդների հետ: