AM
3 Հուլիս 2012 - 08:21 AMT

Հյուսիսային Կորեան մեղադրում է ՄԱԿ-ին երկրի կերպարը «նսեմացնելու» մեջ

Հյուսիսային Կորեան խախտում է պատժամիջոցների միջազգային ռեժիմը, ապօրինաբար զենք մատակարարելով Մյանմային ու Սիրիային: Այդ մասին ասվում է ՄԱԿ զեկույցում, որ հրապարակվել է 2012թ. հուլիսի 3-ին, հայտնում է Associated Press-ը:

Ինչպես ասվում է զեկույցում, Հյուսիսային Կորեան խախտում է 2006թ. ի վեր նրա դեմ սահմանված պատժամիջոցների ռեժիմը, որ սահմանվել էին առաջին միջուկային փորձարկումից հետո: 2009թ. պատժամիջոցները խստացվեցին, սակայն Հյուսիսային Կորեան չդադարեցրեց զենքի ապօրինի վաճառքը: ՄԱԿ հանձնաժողովը հայտնաբերեց «Կորեայի կողմից պատժամիջոցների ու միջազգային համաձայնագրերի խախտման համոզիչ վկայություններ»:

Հյուսիսային Կորեան չի «ընդունում ՄԱԿ հանձնաժողովի հետաքննության արդյունքները», քանի որ նրա հիմնական նպատակը «երկիրը զրպարտելն է»: