«168 Ժամ» թերթը փորձել է պարզել, թե ինչու՞ են ԼՂՀ–ում մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքներ ավելի թանկ, քան Հայաստանում։
«Օրինակ` բենզինը։ Երեւանում այսօր 1 լիտրը վաճառվում է 480 դրամով, իսկ Ստեփանակերտում` 510 դրամով։ Գների այս տարբերության պատճառները մեր թղթակիցը փորձել է պարզել տեղական բենզին ներմուծող եւ վաճառող ընկերություններից։ «Ռան Օյլ» ՍՊԸ–ի ֆինանսական բաժնի աշխատակիցը նշել է, քանի որ Ստեփանակերտում կոնկրետ ներմուծող ընկերություններ չկան, իսկ բենզինի ներմուծումն իրականացվում է երեւանյան ընկերությունների շնորհիվ, որի մեջ մտնում են նաեւ բոլոր տրանսպորտային ծախսերը, արդյունքում գինը փոփոխման է ենթարկվում։
«Բացի դրանից, տարբեր են նաեւ ներմուծման հարկերը եւ տուրքերը, որոնց արդյունքում ձեւավորված գինը կազմում է վաճառքի գինը` տվյալ դեպքում 510 դրամ»,–ասել է ընկերության ներկայացուցիչը թղթակցին։
«168 Ժամ»–ին չի հաջողվել կապվել «Ֆլեշ» ընկերության տնօրինության հետ:





