AM
3 Հուլիս 2012 - 08:39 AMT

ԱՄՆ-ում փոթորկի զոհերի թիվը հասել է 22-ի

ԱՄՆ-ում փոթորկի զոհերի թիվը հասել է 22-ի, հայտնում է Associated Press-ը: Աղետը տեղի է ունեցավ Ամերիկայի Արևելյան ափին շաբաթ օրը: Տարերային աղետի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել Մերիլենդ, Օհայո, Արևմտյան Վիրջինիա, Վիրջինիա նահանգներում, ինչպես նաև Կոլումբիայի շրջանում:

Մարդիկ չեն կարողանում վերադառնալ նորմալ կյանքի: Շուրջ 2 մլն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի: 40 աստիճան շոգի պայմաններում չեն աշխատում օդորակիչները: Էլեկտրաէներգիայի մատակարարումը խոստանում են վերականգնել միայն հուլիսի 7-ին:

Վաշինգտոնում փակ են բոլոր դպրոցները: Վնասը դեռ գնահատված չէ: