Արտակարգ իրավիճակների նախարարություն երեկ երեկոյան ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան 8 շենքի 41-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը: Սանհանգույցում հայտնաբերել են 1958 թ. ծնված Սարգիս Մատինյանի դին և հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:





