AM
3 Հուլիս 2012 - 09:23 AMT

Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել` ուղղված Ռուբեն Հայրապետայնին ՀՖՖ նախագահի պաշտոնից հանելուն

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից զրկելու համար Change.org կայքում ստորագրահավաք է սկսվել, որին ներկա դրությամբ միացել է 1650 մարդ։

Ստորագրահավաքի նախաձեռնողները ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի ղեկավարությանն ուղղված նամակում գրել են հունիսի 17–ի ռամական բժիշկ Վահե Ավետյանի դեպքի մասին և նշել, որ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ–ի պաշտոնը զբաղեցնելու համար ճիշտ մարդ չէ և նա շուտափույթ պետք է հրաժարական տա։

«ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հարգելի ղեկավարներ, խնդրում ենք ձեր ձայնը բարձրացնել այս մարդուն ՀՖՖ նախագահի պաշտոնից հեռացնելու համար։ Մենք ձեր գործողությունների կարիքն ունենք»,–նշված է նամակում։

Ստորագրահավաքն ամբողջական դարձնելու համար պահանջվում է առնվազն 4000 ստորագրություն։