AM
3 Հուլիս 2012 - 13:16 AMT

Կիևը BBC-ից ներողություն է ակնկալում Ուկրաինայում EURO-2012-ի ժամանակ ռասիզմի մասին հաղորդելու համար

Ուկրաինայի արտգործնախարարությունը մտադիր է բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիայից ներողության հայցում ստանալ Ուկրաինայում ռասիզմի վտանգի մասին տեղեկատվության համար: «Ես չգիտեմ, թե BBC լրագրողները երբ ներողություն կխնդրեն, բայց մենք կհասնենք դրան»,- երեքշաբթի օրը ճեպազրույցում հաղորդել է ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության բաժնի տնօրեն Օլեգ Վոլոշինը, հաղորդում է Ինտերֆաքսը:

Նրա խոսքով` Ուկրաինան և Լեհաստանը բարեհաջող են անցկացրել Եվրոպայի 2012թ. առաջնությունը, ինչի մասին վկայում են ինչպես բարձրաստիճան հյուրերի այցերը, այնպես էլ խաղերի տոմսերի ռեկորդային քանակի վաճառքը: