ԱՄՆ դիվանագետները պաշտոնապես զգուշացրել են Քենիայի կառավարությանը, որ Արևմուտքի կողմից պատժամիջոցներն անխուսափելի կլինեն, եթե Նայրոբին նավթ ներմուծի Իրանից:
Նայրոբիի պաշտոնյաներն անցած ամիս հայտարարել էին, որ նախնական համաձայնություն կա Իրանից 4 մլն բարել նավթ գնելու վերաբերյալ, հիմնավորելով գործարքը վարկավորման շահավետ պայմաններով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:





