Վերջին 5 օրում առնվազն 90 մարդ է զոհ գնացել Հնդկաստանի Ասսամ նահանգում ջրհեղեղին ու սելավին, հայտնում է ВВС-ի ռուսական ծառայությունը:
Գրեթե 2 միլիոնը լքել են իրենց տները:
Զինվորականները փրկարար գործողություն են կատարում և ուղղաթիռներից սնունդ ու մաքուր խմելու ջուր են մատակարարում տուժածներին:
Տարերքին զոհ են գնացել նաև հազարավոր անասուններ: Ասսամի ազգային պարկի կենդանիներին տեղափոխում են բարձունքի վրա, քանի որ արգելոցի երկու երրորդը ջրով է ծածկված:
Հնդկաստանի վարչապետը խոստացել է 90 մլն դոլար հատկացնել տուժած շրջաններին:





