Պատժամիջոցներն ու ճնշումն Իրանի հանդեպ բացասաբար կանդրադառնան միջուկային ծրագրի շուրջ «վեցնյակի» հետ բանակցությունների վրա, մամլո ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը: Ըստ նրա, Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը իրականացվում է միանգամայն թափանցիկ, ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողությամբ:
Իրանի ԱԳՆ-ն հավելել է նաև, որ արևմտյան երկրները, Իրանի միջուկային ծրագրի որոնման իմիտացիայի պայմաններում, իրականում հակառակ գործողություններն են կատարում: «Արևմուտքը պետք է քայլեր ձեռնարկի իրանական կողմի վստահությունը նվաճելու համար: Իրանի ժողովրդի իրավունքները պետք է ճանաչվեն»,-ասել է Մեհմանփարաստը:





