AM
3 Հուլիս 2012 - 14:12 AMT

ՆԱՏՕ ԽՎ նախագահը հիվանդանոցում այցելել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Կարլ Լամերսը ժամանել է Խարկովում գտնվող «Ուկրզալիզնիցյա» ընկերության կենտրոնական կլինիկական հիվանդանոց, որտեղ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն վերականգնողական բուժում է ստանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում տալով ՈՒՆԻԱՆ ուկրաինական լրատվական գործակալությանը:

Հիվանդանոցի բակում ՆԱՏՕ-ի ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը դիմավորեցին մի քանի տասնյակ ցուցարարներ, որոնք օժանդակություն էին հայտնում Տիմոշենկոյին: Նախկին վարչապետի պատկերով շապիկներ հագած մարդիկ ավտոմեքենաներն ուղեկցում էին «Յուլյային ազատությո'ւն» վանկարկումներով: