AM
3 Հուլիս 2012 - 15:09 AMT

ՆԱՏՕ-ն չի ձգտում սիրիական ճգնաժամը լուծել ռազմական ճանապարհով

ՆԱՏՕ-ն չի ձգտում սիրիական ճգնաժամը լուծել ռազմական ճանապարհով, երեքշաբթի օրը լրագրողներին է հայտնել Դաշինքի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերի և քաղաքական անվտանգության տեղակալ Դիրք Բրենգելմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք գտնում ենք, որ քաղաքական լուծումը կգտնվի: Եվ որքան շուտ այն գտնվի, այնքան լավ: Որովհետև ամեն օր, որը մենք կորցնում ենք, վերածվում է Սիրիայի խաղաղ բնակչության նոր զոհերի: Բայց մենք չենք ձգտում ռազմական լուծման»,- ասել է նա: