AM
3 Հուլիս 2012 - 14:31 AMT

Չարենցի փողոցում գազի պայթյուն է եղել. տուժածների վիճակը ծանր է

ԱԻՆ-ում այսօր` ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի 64-րդ շենքի թիվ 1 բնակարանում տեղի է ունեցել գազի պայթյուն` մասնակի հրդեհի բռնկմամբ:

Ինչպես հաղորդում է ԱԻՆ լրատվական ծառայությունը`դեպքի վայր են մեկնել մարտական մեկ հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության կազմակերպման բաժինը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով:

Փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը տեղում պարզել է, որ Ալբերտ Լալայանին պատկանող տանը տեղի է ունեցել պայթյուն`մասնակի հրդեհի բռնկմամբ:

Պայթյունի հետևանքով «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ են տեղափոխվել 1969 թ. ծնված Ալեն Ղահրամանյանը և 1989 թ. ծնված Մարտի Էլհայմ Մասառուտին:

Բժիշկները տուժածների վիճակը ծանր են գնահատել: Հրդեհը մարվել է ժամը 14.33-ին: