AM
4 Հուլիս 2012 - 07:35 AMT

ԱՄՆ-ն դատապարտել է Իրանում բալիստիկ հրթիռների փորձարկմամբ զորավարժությունները

ԱՄՆ-ն դատապարտում է Իրանում բալիստիկ հրթիռների փորձարկմամբ զորավարժությունները: Այդ մասին ավելի ուշ նույն օրը լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամլո ծառայության պետ Վիկտորիա Նուլանդը:

Նա նշել է, որ ՄԱԿ ԱԽ ընդունած բանաձևն «արգելում է Իրանին բալիստիկ հրթիռներին առնչվող որևէ գործունեություն ծավալել»: Այդ արգելքը վերաբերում է նաև «բալիստիկ հրթիռային տեխնոլոգիաների կիրառմամբ գործարկումներին»:

ԱՄՆ-ն կրկին նշել է, որ կտրականապես դեմ է Թեհրանի այն մտադրությունը, որ Օրմուզի նեղուցը կարող է փակվել դեպի Եվրոպա մեկնող նավթային տանկերների համար, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:–