Վրաստանի խորհրդարանն արտահերթ նիստում կհաստատի կառավարության նորացված կազմն ու ծրագիրը առաջիկա 4 տարվա համար: Կառավարության կազմը կներկայացնի Վանո Մերաբիշվիլին, որը նախկինում զբաղեցնում էր ՆԳ նախարարի պաշտոնը:
Ներքին գործերի նախարարի պաշտոնում առաջադրվել է Բաչո Ախալայան, որը վերջին երեք տարիներին պաշտպանության նախարարն էր: Պաշտպանության նախարարի պաշտոնը կստանձնի Դմիտրի Շաշկինը, որը նախկինում կրթության նախարարն էր:
Կրթության նախարար կլինի Խատիա Դեկանոիձեն:
Նոր վարչապետը կառավարության գլխավոր խնդիրն է համարում «գործազրկության խնդրի լուծումը», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





