ԱՄՆ բնակիչները այսօր 236-րդ անգամ նշում են իրենց ազգային տոնը՝ ԱՄՆ պետականության հռչակման և Անկախության հռչակագրի ընդունման 236-րդ տարեդարձը:
Այդ օրը խոշոր ամերիկյան քաղաքներում տեղի կունենան շքերթներ ու հրավառություններ, իսկ ամենատպավորիչ շոուն տեղի կունենա Նյու Յորքում: Հրավառության իշխող գույները կլինեն կապույտը, սպիտակը և կարմիրը՝ ԱՄՆ դրոշի գույները: Այս տարի հրավառությունը ամբողջապես համահունչ կլինի հնչող երաժշտությանը: Գուդզոնի վրա կթևածեն Մադոննայի, Ուիթնի Հյուսթոնի, Ռեյ Չարլզի երգերը: Դրանք ընտրել են ԱՄՆ բնակիչները հատուկ քվեարկության միջոցով:





