AM
4 Հուլիս 2012 - 08:21 AMT

Մոսկվան կարող է Ասադին քաղաքական ապաստա՞ն առաջարկել

ԱՄՆ-ն համոզում է Ռուսաստանին քաղաքական ապաստան տալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, հայտնում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին ՌԴ դիվանագիտական շրջանակներում;

Ըստ աղբյուրի, Մոսկվան մտադիր չէ ամեն գնով պաշտպանել Ասադին: «Մենք չենք պաշտպանում Ասադին: Սիրիայի նախագահը բաց թողեց ժամանկը: Նրա շանսերը շատ փորք են՝ մոտ 10 տոկոս: Մենք դեմ չենք նաև Սիրիայի ընդդիմությանը, բայց մենք դեմ ենք ռազմական միջամտությանը Սիրիայի իրադարձություններին»,-ասել է նա:

Մոսկվայում չեն նշում, թե արդյոք նախագահի պաշտոնանկության մասին պետք է պայմանավորվեն իրենք սիրիացիները, ինչպես դա եղավ Եմենի դեպքում: Սակայն, Ասադի հակառակորդները լուրջ խնդիրներ ունեն դրա հետ կապված: Իրավիճակը կարող է փոխվել հաջոդ շաբաթ, երբ Մոսկվա կժամանեն սիրիացի ընդդիմադիրները հայտնի քաղաքական գործիչ Միշել Կիլոյի գլխավորությամբ: Ըստ փորձագետների, հենց նա կարող է լինել այն փոխզիջումային դեմքը, որի շուրջ կարող են միավորվել Ասադի հակառակորդները: