AM
4 Հուլիս 2012 - 10:52 AMT

Թբիլիսիում 80 մարդ է տուժել քլորի արտահոսքի պատճառով, մի քանիսի վիճակը ծանր է

Վրաստանի մայրաքաղաքի արվարձան՝ Լիլո ավանի, մոտ 80 բնակիչներ թունավորվել են 800-լիտրանոց տարայից քլորի արտահոսքի պատճառով: Այդ մասին հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Արտահոսքը տեղի է ունեցել մասնավոր ջրաբաշխիչ կայանի տարածքից տեղափոխման ժամանակ: Արտահոսքն այժմ կասեցված է: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, ոմանց վիճակը ծանր է:

Իրավապահ մարմինները քննում են պատահարի պատճառները: