AM
4 Հուլիս 2012 - 13:58 AMT

Թուրքական կործանիչի օդաչուների մարմինները հայտնաբերվել են Միջերկրական ծովում

Թուրքական կործանիչի երկու օդաչուների մարմինները հայտնաբերվել են Միջերկրական ծովում, հայտնում է ВВС-ի ռուսական ծառայությունը: Թուրքական RF-4E կործանիչը ոչնչացվել էր սիրիական ՀՕՊ կողմից հունիսի 22-ին:

Դամասկոսը հայտարել էր, որ ինքնաթիռը խփվել է, քանի որ ներխուժել է Սիրիայի օդային տարածք, սակայն Թուրքիայի իշխանությունները մերժում են այդ վարկածը՝ հայտարարելով, որ ինքնաթիռը եղել է միջազգային օդային տարածքում: