AM
5 Հուլիս 2012 - 08:15 AMT

Թուրքիան սիրիացի փախստականների նոր խումբ է ընդունել

116 սիրիացի է հատել Թուրքիայի սահմանը՝ թաքնվելով մարտական գործողություններից, որոնք շարունակվում են նրանց հայրենիքում: Ինչպես հայտնում է Անատոլիական գործակալությունը, նորեկների մեծ մասը կանայք և երեխաներ են:

Թուրք զինվորականները գրանցել են սիրիացիներին ու տեղավորել վրանային ճամբարում: Վերջերս Թուրքիան փախստականների մեծ խմբերի է ընդունում: Հունիսի վերջին այդ երկիրը գրեթե 200 փախստական է ընդունել Սիրիայից: Թուրքիայում ապաստան գտած սիրիացի փախստականների թիվը հասել է 34 հազարի, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: