AM
5 Հուլիս 2012 - 08:27 AMT

Volkswagen ավտոկոնցեռնը մինչև օգոստոսի 1-ը ձեռք կբերի Porsche-ի մնացած բաժնետոմսերը

Գերմանական խոշորագույն Volkswagen ավտոկոնցեռնը մինչև օգոստոսի 1-ը ձեռք կբերի Porsche մնացած բաժնետոմսերը: Այդ նպատակով նա կծախսի 4,45 մլրդ եվրո, հայտնում է «Ինտերֆաքսը», Bloomberg-ի վրա հղումով:

Գործարքի իրականացման համար 7 տարի պահանջվեց:

Գործարքը շարունակելու համար Volkswagen-ը պետք է համաձայնեցնի այն ԳԴՀ հարկային իշխանությունների հետ: Ակնկալվում է, որ Porsche-ի կլանման վերջնաժամկետը կլինի օգոստոսի 1-ը: