AM
5 Հուլիս 2012 - 10:14 AMT

Կիևում շարունակվում է ռուսաց լեզվին տարածաշրջանային կարգավիճակ տալու դեմ ուղղված բողոքի ակցիան

Երրորդ օրն է շարունկավում են ուկրաինական լեզվի աջակցությանն ուղղված ակցիաները: Ինչպես նշում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, հինգշաբթի «Պետական լեզվական քաղաքականության հիմունքների մասին» օրենքի ընդդիմադիրները հավաքվել էին նախագահի նստավայրի մոտ:

Նախագահական նստավայրի մոտ են հավաքվել «լեզվի օրենքի» մոտ 200 կողմնակիցներ ու հակառակորդներ: Շուրջ 100 ակտիվիստներ, որոնք կողմ են Գերագույն ռադայի որոշմանը, լուռ կանգնած են ազգային դրոշները ձեռքին, այն դեպքեւմ, երբ ռուսաց լեզվին տարածաշրջանային կարգավիճակ տալուն դեմ հանդես եկող մարդիկ կոչ են անում վետո դնել օրենքի վրա, ինչպես նաև հակակառավարական կարգախոսներ են վանկարկում: