ՆԱՏՕ-ի երկրների ռազմածովային խմբավորումը զորավարժություններ է անցկացնում Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Սիրիայի սահմաններից ոչ այնքան հեռու:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, թուրքական Hurriyet-ի վրա հղումով, ըստ զորավարժությունների հիմնական լեգենդի, թուրքական, գերմանական ու ֆրանսիական նավերը կմշակեն «ահաբեկչության դեմ պայքարի» միջոցները:
«Ահաբեկչությունը կոտրված չէ: Մենք պետք է այնպես անենք, որ հանցագործներն իմանան՝ ՆԱՏՕ-ն չի հանդուրժի նրանց ակտիվությունը տարածաշրջանում»,-ասել է զորավարժությունների հրամանատար Տորստեն Կալերը:





