AM
5 Հուլիս 2012 - 10:18 AMT

ՍԴ ներկայացուցիչ. Մեր սահմանադրությունը բարեփոխումների կարիք ունի

Հայաստանի սահմանադրությունն ունի լուրջ բարեփոխումների ու արդիականացման կարիք։ Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման կարծիք հայտնեց սահմանադրագետ, Սահմանադրական դատարանի անդամ, պրոֆեսոր Ֆելիքս Թոխյանը: Ըստ նրա, մեր սահմանադրությունում պետք է բարեփոխել հիմնական երկու ոլորտ` դատական համակարգին և տեղական ինքնակառավարման համակարգին վերաբերող մասերը։

«Սահամնադրությունը պետք է կարգավորի ոչ միայն պետության և քաղաքացու հարաբերությունները, այլև իր մեջ ներառի քաղաքացիական հասարակությանը վերաբերող մի շարք էլէմենտներ»,–ասաց Ֆելիքս Թոխյանը:

Նրա կարծիքով, ներկայումս ստեղծված է բարենպաստ քաղաքական իրադրություն բարեփոխումներ իրականացնելու համար։ «Մեր բոլոր սահմանդրությունները ոչ մի անգամ չեն ընդունվել քաղաքական համերաշխության պայմաններում, միշտ ընդդիմությունը բոյկոտել է այն, իսկ այժմ երբ ընդդիմությունը Խորհրդարանում է, կան լավ պայմաններ դրանք բարեփոխելու»,–նշեց Թոխյանը` հավելելով, որ սահմանադրությունը մեզ մոտ կայացած ինստիտու դարձնելու համար անհրաժեշտ է նաև փոխել մարդկանց ու հասարակության վերաբերմունքը դրա նկատամամբ։

«Սահմանդրության օրը պետք է նշել որպես համազգային տոն»–վերջում հավելեց նա։