AM
6 Հուլիս 2012 - 09:41 AMT

Իրանը գրեթե 4 մլրդ դոլար է գնահատում ռուսական С-300 համակարգերի առաքման ձախողումը

Իրանի ՊՆ-ն գրեթե 4 մլրդ դոլար է գնահատում ռուսական С-300 զենիթահրթիռային համակարգերի առաքման ձախողումը, գրում է «Իզվեստիան»:

Ռուսաստանը հրաժարվեց Իրան առաքել С-300 համալիրները 2010թ., երբ այդ երկրի դեմ ՄԱԿ-ը պատժամիջոցներ սահմանեց

Իրանական կողմը համապատասխան հայցով կդիմի դատարան և գործը շահելու լավ հնարավորություն ունի, քանի որ ՄԱԿ պատժամիջոցները Թեհրանի դեմ արգելում են հարձակողական զինատեսակների մատակարարումները, իսկ С-300 համալիրները պաշտպանական համակարգ են, հայտնում է Լենտա.ռու-ն: