AM
6 Հուլիս 2012 - 11:55 AMT

Չինաստանի ԱԳՆ-ն դեռ մեծ տարաձայնություններ է տեսնում «վեցնյակի» ու Իրանի միջև բանակցություններում

Վեց երկրների՝ ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամների և Գերմանիայի, Իրանի հետ հանդիպման ավարտին պարզ դարձավ, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մասնակիցների միջև պահպանվում են լուրջ տարաձայնությունները: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Լյու Վեյնմինը: «Իրանի խնդրի բարդության պատճառով խնդիրները պահապնվում են, սակայն դա նորմալ է»,-ասել է դիվանագետը: Միևնույն ժամանակ, ըստ նրա, հանդիպմանը «որոշակի առաջընթաց է արձանագրվել»:

Կողմերը եզրակացության են եկել, որ հաջորդ փուլը պետք է լավ նախապատրաստել, այն տեղի կունենա հունիսի 18-19-ին Մոսկվայում: