ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան, հաղորդում է Reuters-ը:
Իր այցի շրջանակում ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի հանրապետության նախագահ Համիդ Կարզայի հետ և կքննարկի Աֆղանստանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպումը տեղի կունենա դոնոր-երկրների խորհրդաժողովի նախաշեմին, որը ծրագրված է հուլիսի 8-ին Տոկիոյում:
Ներկա պահին հայտնի չէ, թե ինչ ծավալի օգնություն է Վաշինգտոնը պատրաստվում ցուցաբերել Քաբուլին: Դրա հետ մեկտեղ սպասվում է, որ ողջ միջազգային հանրության օգնությունը կարող է կազմել մինչև 4 մլրդ դոլար:





