AM
7 Հուլիս 2012 - 08:03 AMT

Լիբիայում մեկնարկել են Մուամմար Քադդաֆիին պաշտոնանկ անելուց հետո առաջին խորհրդարանական ընտրությունները

Լիբիայում մեկնարկել են Մուամմար Քադդաֆիին պաշտոնանկ անելուց հետո առաջին խորհրդարանական ընտրությունները, հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը: Նոր լիբիական խորհրդարանում կլինի 200 տեղ, որից 80-ը կկիսեն քաղաքական կուսակցությունները, իսկ 120-ը կզբաղեցնեն անկախ թեկնածուներ: Լիբիայի բնակչությունը կազմում է 6 միլիոն մարդ, ձայնի իրավունք ունեն միայն 3,4 միլիոնը: Ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել արդեն մոտ 4000 թեկնածուներ:

Ընտրություններից մի քանի օր առաջ դրանք ձախողելու փորձեր եղան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: