AM
7 Հուլիս 2012 - 08:47 AMT

ՌԴ Կրասնոդարի երկրամասում ջրհեղեղի արդյունքում 46 հոգի է զոհվել

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում ջրհեղեղի արդյունքում զոհերի թիվը հասել է 46-ի, հաղորդում է Ինտերֆաքսը` հղում տալով ՌԴ ԱԻՆ-ին:

«Ընդհանուր առմամբ Կրասնոդարի երկրամասում աղետը 46 հոգու կյանք է խլել: Զոհվածների մարմինները գտնում են այն ճանապարհների եզրին, որոնցով անցել է ջրի հոսքը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

ՌԴ ՆԳՆ երկրամասային ՊԿ մամլո ծառայությունն իր հերթին հաղորդում է, որ Կրիմսկ քաղաքում ջրհեղեղից զոհված 35 հոգու մարմին է հայտնաբերվել: «Ինքնություններն ու մահվան հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Աղետն արդեն երկու հոգու կյանք է խլել Նովոռոսիյսկում և ինը հոգու` Գելենջիկի շրջանում: