AM
9 Հուլիս 2012 - 08:20 AMT

Փորձագետ. Կայացած խորհրդարանական ընտրությունները հազիվ թե միավորեն Լիբիայի հանրությանը

Լիբիայում կայացած խորհրդարանական ընտրությունները հազիվ թե միավորեն Լիբիայի հանրությանը, գտնում է ՌԴ նախագահի Աֆրիկայի երկրների հետ համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ, Դաշնային խորհրդի միջազգային գործերի գծով կոմիտեի նախագահ Միխայիլ Մարգելովը:

«Անշուշտ, ընտրությունների կայացման փաստը դրական է, սակայն դրանք չթուլացրին լարվածությունը»,-հայտարարել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը:

Ըստ ռուս սենատորի, իրավիճակը տարածաշրջանում անկայուն է, ձևավորվում է յուրատեսակ ահաբեկչական ճակատ Հյուսիսային Աֆրիկայից դեպի հարավ: Բացի այդ, Լիբիայում պայքարում են ոչ միայն ազատականները իսլամիստներևի դեմ, այլ նաև պետականամետները ֆեդերալիստների դեմ: Այս ամենին պետք է հավելել նաև խիստ միջտոհմային պայքարը, որը դուրս է գալիս նաև Լիբիայի սահմաններից, ասել է Մարգելովը:

Լիբիան մի փոքր տարբերվեց «արաբակլան գարնան» մյուս երկրներից, որտեղ ազատ ընտրությունների արդյունքում հաղթեցին իսլամիստները, քանի որ այս դեպքում ընտրությունների առաջատարը աշխարհիկ Ազգային ուժերի դաշինքն է, ասել է փորձագետը: