AM
9 Հուլիս 2012 - 14:48 AMT

Կրթության ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել Կ Կոսաչովը և Արմեն Աշոտյանը

Հուլիսի 4-ին կայացաել է Ռուսաստանի նախագահի` ԱՊՀ երկրների հետ կապերով հատուկ ներկայացուցչի, «Ռուսահամագործակցություն» դաշնային գործակալության ղեկավար Կոնստանիտին Կոսաչովի հանդիպումը ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի կրթական դաշտին առնչվող հարցեր: Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են Հայաստանում ռուսաց լեզվի և Ռուսաստանում հայոց լեզվի զարգացման և աջակցության, Սլավոնական համլսարանին ազգային հետազոտական ինստիտուտի կարգավիճակ տալու, ՄՊՀ երևանյան մասնաճյուղ, ռուսական գիմնազիա բացելու հարցերին:

Բանակցությունների ընթացքում դիտարկվել են նաև այս տարի Երևանում կայանալիք ԱՊՀ երկրների ուսուցիչների 2-րդ համագումարի նախապատրաստման և անցկացման հարցեր:

Կոսաչովն Աշոտյանին է շնորհել «Ռուսհամագործակցություն» Դաշնային գործակալության Պատվավոր շքանշան` Հայաստանի և Ռուսաստանի միջև հասրակական կապերի զարգացման հարցում ունեցած մեծ ավանդի համար: ՀՀ ԿԳ նախարարը Կոսաչովին է նվիրել իր բանաստեղծությունների ժողովածուն և հայկական հին դրոշմանիշների ալբոմ:

Հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, խորհրդատու-դեսպանորդ Սերգեյ Օվերչենկոն, Ռուսաստանի դեսպանատան խորհրդատու, Հայաստանում Ռուսհամագործակցության երևանյան գրասենյակի ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը: